Թալանել են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բնակարանը

16:33 • 04.04.12

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ Հովսեփ Էմինի փողոցում գտնվող բնակարանից ապրիլի 2-ի գիշերը գողություն է կատարվել:

Tert.am-ին այս մասին տեղեկացրեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:

Ըստ նրա, բնակարանից գողացել են ոսկյա զարդեր, բանկային քարտեր, պայուսակներ:

Գողության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: