Ճապոնիայում մրրիկի հետևանքով 4 մարդ է զոհվել
Երեկ Ճապոնիայում տեղի ունեցած մրրիկի հետևանքվ զոհվել է 4 մարդ, ավելի քան 400-ը վնասվածք են ստացել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», հավելելով, որ մարդկանց մահվան պատճառ են հանդիսացել քամու հետևանքով ընկած ծառերը:
Քամու առավելագույն արագությունը գրանցվել է Նիիգատայում` 43.5մ/վրկ:
Մրրիկի հետևանքով երկրի հյուսիսարևելքում ավելի քան 190 հազ ընտանիքներ մնացել են առանց էլէկտրաէներգիայի: Հոկայդոյում հետաձգվել են տասնյակ երկաթուղային և օդային չվերթներ:
Օթերեևութաբանների կանխատեսմամբ` վատ եղանակը կշարունակվի նաև այսօր: Նշվում է որ ալիքների բարձրությունը կգերազանցի 6 մետրը:









