Մարդու իրավունքների պաշտպանն իրեն թույլ մարդ չի համարում
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր պաշտոնավարման ժամկետի ընթացքում կատարած աշխատանքի ամփոփման ժամանակ խոսեց նաև իր մասին՝ որպես օմբուդսմեն անդրադառնալով հաճախ հնչող այն հարցերին, թե որքանով է նա իշխանության մարդ կամ ոչ և որքանով է նա ուժեղ, կամ թույլ:
«Հասկանալի է, որ եթե մի թիմի անդամ ես, ապա չես կարող լինել ուժեղ»,- ասաց նա և վստահեցրեց, որ ինքը որևէ կլանի անդամ չէ և հենց դա էլ իր ուժն է:
Ըստ Կարեն Անդրեասյանի՝ օմբուդսմենն ունի լիազորությունների երեք շրջանակ՝ դիտորդ, միջնորդ և անհատական պաշտպան: Որպես դիտորդ նա նկատեց, որ եղել է անզնիվ, որպես միջնորդ՝ ունեցել են ձախողումներ:
«Փոքր հարցերում ենք ուժեղ եղել, մեծ հարցերում չի ստացվել, և հաճախ գործը տապալվել է»,-ասաց նա և պարզաբանեց, թե ինչ ասել է միջնորդ: «Օրինակ՝ զոհված զինվորի համար գտնել փաստաբան և նրա համար կազմակերպել դրամական փոխհատուցում»,– բացատրեց նա։
Մեծ բնույթի հարցերում օմբուդսմենը նշեց իշխող կոլաիցիայի և Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի միջև միջնորդ դառնալու առաջարկը, որը սակայն մերժվեց։
Որպես անհատական պաշտպան Կարեն Անդրեսայանը շեշտեց, որ այստեղ ինքն առավել ուժեղ է և դրա ապացույց ներկայացրեց իրենց ուղղված գործերի աճն ու դրան զուգահեռ կրկին դրական արդյունների ավելացումը:
«Երեսունչորս տոկոսով աճել են դրական գործերը, ստանալով իրավական պաշտպանություն, 29 %-ով դիմունների քանակը նույնպես աճել է, ինչը վկայում է, որ մեր կառույցի նկատմամբ վստահությունը մեծանում է»,- նշեց պաշտպանը։
Կարեն Անդրեասյանը վստահեցրեց, որ ինքն իրեն թույլ մարդ չի հարամարում. «Եթե լինեի թույլ մարդ վաղուց հրաժարական էին տվել»,- ասաց նա և նկատեց, որ թույլ կլիներ ,եթե ինչ-որ կլանի աջակցություն փնտրեր, ինչը չի արել և կհրաժարվեր իր այս պաշտոնից՝ հանդիպելով այսչափ անօրիանակնություններին: Օմբուդսմենը նաև հավատացրեց, որ ինքն առնվազն 5 տարի դեռ լինելու է այս պաշտոնին և հետամուտ է լինելու խնդիրներին:
Կարեն Անդրեասյանը 4 գործոն նշեց, որոնց պատճառով պետական մարմինների կողմից բարձրացված խնդիրներին լուծում չի տրվում: «Առաջին, պետությունը չի կարողանում հաղթահարել կոռուպցիան, ֆինանսական միջոցներ չունի, այսինքն՝ աղքատությունն է պատճառը: Նաև վատ վարչարարությունը և օրենսդրական բացերը»,- բացատրեց նա:
Բացի այդ, ըստ պաշտպանի, մեծ նշանակություն ունի համատարած ցինիզմը: «Սակավաթիվ մարդիկ են, ովքեր աշխատում են չխոսել, քանի որ հենց սկսում ես խոսել, ասում են էդ ինչ կեղծ դեմագոգիկ արժեքների մասին եք խոսում»,- նշեց նա:
Կարեն Անդրեասյանը նաև ներկայացրեց իրենց կողմից մշակված 17 ուղղություններ ընդգրկող ռազմավարության մասին, որը, ի թիվս այլ հարցերի, վերբերում է հավաքների ազատությանը, անձի ազատությանը, բնապահպանական հարցերին, ազգային փոքրամասնությունների, սեռական փոքրամասանությունների, զինծառայողների, կանանց և հաշմանադմանություն ունեցող մարդկանց կրթություն ստանալու իրավունքին:









