Լևոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարին

17:52 • 04.04.12

Ապրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյայի հետ:

Ըստ ՀԱԿ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են առաջիկա ընտրություններին և մասնավորապես նրանց օրինականության ապահովմանն առնչվող հարցեր: Շեշտվել է նաև միջազգային դիտորդական առաքելությունների դերակատարության կարևորությունը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Պետրի Սալոն և Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: