Պրոխորովը «իրենով է անում» ё տառը

22:45 • 04.04.12

Ռուսաստանյան «Ё-авто» ընկերությունը, որի հիմնադիրը, ՌԴ-ի նախագահի նախկին թեկնածու, գործարար Միխայիլ Պրոխորովն է, ցանկանում է իր սեփականության տակ գրանցել մի շարք ապրանքանիշեր, որոնք իրենց անվանման մեջ ё տառն են պարունակում, հաղորդում է BBC գործակալությունը:

Մի շարք այլ հայտերի շարքում, ընկերությունը Роспатент-ին` ёууу!, ё-знайка, ёмобиль, ё-фон, ё-да! և ё-wow ապրանքանիշերի գրանցման հայտ է ներկայացրել:

«Ընդհանուր առմամբ, ներկայացվել է 12 հայտ, 10-ը ё տառով զանազան բառերի գրանցման, և 2-ը այդ տառի պատկերը գրանցելու համար: Հայտերը ապրիլի 3-ին ներկայացվել են Роспатент «Ё-авто» ՍՊԸ-ի կողմից», - հայտնել է ինտելեկտուալ սեփականության դաշնային ծառայության աշխատակիցը:
 

Прохоров планирует «ё-вклад», «ё-да», «ё-фон», «ё-тариф» — и «ёууу»