Pussy Riot խմբի աղջիկները խղճի բանտարկյալներ են. Amnesty International (տեսանյութ)
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը` Pussy Riot ռուսական պանկ խմբի անդամ աղջիկներին ճանաչել է խղճի բանտարկյալ: Նրանք ձերբակալված են Մոսկվայի «Քրիստոս Փրկիչ» տաճարում իրենց սկանդալային ելույթի համար: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը, վկայակոչելով կազմակերպության ռուսաստանյան բաժանմունքի ղեկավար Սերգեյ Նիկիտինի երեքշաբթի երեկոյան կատարած հայտարարությունը:
«Նույնիսկ եթե 3 ձերբակայված կանայք ակցիային մասնակցել են, ՌԴ իշխանությունների նման կոշտ պատասխան միջոցները` ձերբակալությունը և նման լուրջ մեղադրանքներ ներկայացնելը, չարդարացված կոշտ պատասխան են` խաղաղ, չնայած և շատերի համար վիրավորոկան, քաղաքական համոզմունքների արտահայտմանը: Նշանակում է, այդ երեք կանայք կարող են համարվել խղճի բանտարկյալներ», - հայտարարել է Amnesty International կազմակերպության ռուսաստանյան բաժանմունքի ղեկավար Սերգեյ Նիկիտինը:









