Լոս Անջելեսում սեյֆ են գողացել` մեջը 10 մլն դոլար և զարդեր (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի բնակչի տնից սեյֆ է գողացվել, որում մոտ 10 մլն ԱՄՆ դոլար գումար և թանկարժեք զարդեր են եղել, հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով քաղաքային ոստիկանության կայքին:
Հանցագործությունը տեղի է ունեցել Հենքոկ-պարկում մարտի 16-ին: Հանցագործները անցել են ցանկապատի վրայով, կոտրել տան ապակե դուռը և ներխուժել առանձնատուն: Նրանք գտել են սեյֆը, պոկելով դրել են խալու վրա և աստիճաններով իջեցրել ու նույն ճանապարհով առանձնատնից հանել են գողոնը: Սեյֆում, գումարից ու ոսկերչական իրերից բացի, եղել են նաև փաստաթղթեր:
Հարևանը տանը տարօրինակ աղմուկ է լսել: Ոստիկանությունը ժամանել է միայն այն բանից հետո, երբ աշխատել է անվտանգության համակարգը:
Կատարվածի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Սեյֆի տիրոջ անունը նույնպես չի բարձրաձայնվում:














