Ոստիկանները քիչ առաջ կանխել են 36-ամյա երիտասարդի ինքնասպանությունը

19:53 • 04.04.12

Այսօր՝ ապրիլի 4-ին, կանխվել է ինքնասպանության հերթական փորձը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության շտաբի պարետային ծառայության ավագ ոստիկան Վահան Պապիկյանն ու նույն բաժնի ոստիկան Հովհաննես Ֆռանգուլյանը Դավիթաշեն կամրջի վրա կարողացել են կանխել Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 36-ամյա Էմիլ Կ.-ի ինքնասպանության փորձը:

Գ.Շամշյանը հայտնում է, որ ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին: Նշված բաժնի հետաքննիչ Գոռ Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Քիչ առաջ ոստիկանություն ժամանեց Էմիլի մայրը, ում հանձնեցին որդուն: