Մոսկվայի մարզպետի պաշտոնն առաջարկվել է Սերգեյ Շոյգուին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Մերձմոսկովյան մարզային դումա է ներկայացրել Արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուի թեկնածությունը` Մոսկվայի մարզպետի պաշտոնում:
Համապատասխան նամակն ուղարկվել է Մոսկվայի մարզային դումայի նախագահ Իգոր Բրինցալովին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դումայի անդամները Շոյգուի թեկնածության հարցը կքննարկեն ապրիլի 5-ին կայանալիք նիստում:









