Սեդրակ Ստեփանյանը մեղադրվում է Կաչալովսկի շուկայի հրդեհից 18 մարդու մահվան մեջ (տեսանյութ)

00:50 • 04.04.12

Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր՝ վաղ առավոտյան, ժամը 04:50-ին, հրդեհ է բռնկվել Վարշավյան մայրուղի 166 հասցեում, Կաչալովսկի շուկայում գտնվող երկհարկանի կառույցին կից պահեստում: Հրդեհի հետևանքով զոհվել է 18 մարդ, որոնք բոլորն էլ ԱՊՀ երկրներից ժամանած բանվորներ էին և բնակվում էին բնակության և հրդեհային անվտանգության տեսանկյունից անհամապատասխան պայմաններում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ներկայումս ձերբակալվել է 18 մարդու մահվան մեջ մեղադրվող, շենքի փաստացի սեփականատերը` Սեդրակ Ստեփանյանը:

«ՌԴ մայրաքաղաքային ոստիկանության կողմից ձերբակալվել է Վարշավյան պողոտայի հրդեհի գործով կասկածյալ Սեդրակ Ստեփանյանը: Նա հանդիսանում է «Ալբասետ» ՍՊԸ-ի փաստացի սեփականատերը: Նրա ընկերությունն է վարձակալել և շահագործել պահեստը, որտեղ հրդեհ է տեղի ունեցել, և կազմակերպել է անօրինական ներգաղթյակների աշխատանքը և անօրինական բնակեցումը», - գործակալությանը հաղորդել է ոստիկանության մամուլի պատասխանատուն: