Նյու Յորքի խորհրդանիշ դեղին տաքսին 100 տարեկան է

12:57 • 04.04.12

Այսօր լրանում է Նյու Յորքի խորհրդանիշ դարձած, հանրահայտ դեղին տաքսու 100-ամյակը: 1912 թ.-ի ապրիլի 4-ին Չիկագոյից մի ընկերություն գրանցեց տաքսու ապրանքանիշը: Ներկայում դրանցից օրական օգտվում է մոտ 800 հազ ուղևոր:

Նյու Յորքի իշխանությունների տվյալներով` քաղաքում աշխատում է մոտ 13 հազ տաքսի, որոնք բոլորն էլ «գրանցված» են Մանհեթենում:

Քաղաքում տաքսու ղեկավարման արտոնագրի արժեքն աճուրդում արդեն հասնում է 1 մլն դոլարի: Սակայն դեռ 7 տարի առաջ արտոնագրերը վաճառվում էին 190 հազ դոլարի սահմաններում: Տաքսու առաջին արտոնագրերն աճուրդում հայտնվել են 1937թ.-ին և արժեին ընդամենը 10 դոլար:

100-ամյակի նախօրեին, քաղաքապետ Մայքլ Բլումբերգը խոստացել է մինչև 2018թ. թարմացնել ավտոպարկը Nissan NV 200 մակնիշի մեքենաներով, որոնք առավել հարմարավետ են ու հակամիկրոբային պաստառներով: