Թայլանդում արգելել են Շեքսպիրի պիեսի մոտիվներով ֆիլմի ցուցադրությունը
Թայլանդում արգելվել է Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ» պիեսի մոտիվներով նկարահանված «Շեքսպիրը մետք է մեռնի» ֆիլմի ցուցադրությունը, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:
Ֆիլմում մի գեներալ իշխանության հասնելու պատճառով սպանում է թագավորին: Գրաքննիչները նշել են, որ ֆիլմի ցուցադրումը կարող է ժողովրդի մեջ նոր վեճերի բնկման առիթ հանդիսանալ:
Թեև ֆիլմի գործողություններն տեղի են ունենում հորինված քաղաքում, գրաքննիչները որոշ ակնարկներ են նկատել Թայլանդում վերջերս տեղի ունեցած որղբերգական իրադարձությունների հետ կապված:
Հիշեցնենք, որ 2010թ.-ին տասնյակ մարդիկ զոհվեցին զինվորականների և հակակառավարական ցույցերի մասնակիցների ընդհարումների հետևանքով:










