Սոմալիի մայրաքաղաքում կին մահապարտը թատրոն է պայթեցրել. 12 զոհ
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի վերաբացված Ազգային թատրոնում ուժեղ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, բազմաթիվ մարդիկ վնասվածք են ստացել: Վիրավորների թվում կան նաև պատգամավորներ, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:
Միջոցառմանը ներկա է եղել նաև Սոմալիի վաչապետ Աբդիվելի Մոհամեդ Ալին, ով հայտնել է, որ կին ահաբեկիչ մահապարտը ռումբը պայթեցրել է հենց իր ելութի ժամանակ:
Դեպքը տեղի է ունեցել Սոմալիի հեռուստաընկերության տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսության ժամանակ:
Նշվում է, որ ահաբեկչության պատասխանատվությունը սատնձնել է «Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը:









