Թռչող բեռնատարներ. Տեխասում տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)
Ամերիկյան Տեխաս նահանգին վրա են հասել միանգամից մի քանի ուժեղ տորնադոներ, որոնք վնասել են մի բազմաթիվ բնակելի տներ, պոկել տանիքները, օդ բարձրացրել մեքենաներ, արմատախիլ արել ծառեր, վնասել էլեկտրասնուցման լարերը: Զոհերի ու վիրավորների մասին տվյալներ դեռևս չեն ստացվել:
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ` ժամանակավորապես փակվել է Դալասի միջազգային օդանավակայանը:
Ամերիկյան հեռուստաալիքները ցուցադրում են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է տարերքը, անցնելով բեռնատարների կայանատեղիի վրայով, օդ բարձրացնում մեքենաները:
ԱՄՆ Հիդրոօդերևութաբանության ծառայության տվյալներով` վտանգը չի անցել, սպասվում են նոր հարվածներ: Խորհուրդ է տրվում բնակչությանը թաքնվել նկուղներում, շենքերի ցածր հարկերում կամ հատուկ թաքստոցներում:
Միացյալ Նահանգներում տորնադոների զոհ են դառնում տարեկան մոտ 70 մարդ: Մարտի սկզբին տորնադոյի հետևանքով մահացել էր 40 մարդ, մոտ 200-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:









