«Յուքոմ» ընկերությունը ծառայությունները մարզերում կընդլայնվեն
«Յուքոմ» ընկերությունը մեկ ամսվա ընթացքում սկսելու է օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը Հայաստանի հանրապետության ողջ տարածքում, իսկ աշխատանքները նախատեսվում է ավարտել 2 տարում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
«Մարզերի սոցիալ-տնտեսական վիճակը հաշվի առնելով՝ մարզերում հատուկ «մարզային փաթեթներ» կստեղծվեն»,- տեղեկացրեց Հայկ Եսայանը:
Մարզերում «Յուքոմի» ծառայությունները հասանելի կլինեն նախ Գյումրի և Վանաձոր, ինչպես նաև Երևանին հարակից քաղաքների բնակիչների համար:
Նա նաև նշեց, որ գրեթե ավարտվել է Երևան քաղաքի բոլոր համայնքներում կատարվող աշխատանքները և շուտով Երևանի բոլոր բազմաբնակարան շենքերը միացված կլինի «Յուքոմի» ցանցին:









