Հյուգոյի հավաքածուի մոտ 100 իր աճուրդում վաճառվել է 1մլն եվրոյով

18:09 • 04.04.12

Christie's աճուրդի տանը վաճառքի է հանվել արձակագիր Վիկտոր Հյուգոյին պատկանող ավելի քան 415 իր, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առաջին 97 իրերը վաճառվել են 1 մլն եվրոյով: Վաճառված իրերի մեջ եղել են լուսնկարներ, նամակներ, գրքեր, ձեռագրեր և այլն:

Առաջին հավաքածուում չի վաճառվել միայն 10 նմուշ:  Աճուրդի կազմակերպիչները մտադիր են վաճառել նաև Հյուգոյի նկարած կտավները: