Փայտյա Մերսեդեսը վաճառվել է 5000 դոլարով (լուսանկարներ)
Գերմանիայի Դույսուրգ քաղաքի մի բնակիչը eBay ինտերնետային աճուրդից 5000 դոլարով գնել է Մերսեդես Բենց 300SL մակնիշի փայտաշեն մեքենա, տեղեկացնում է բրիտանական «Միրոր»-ը:
Ձեռագործ մեքենան, որի դռները դեպի վեր են բացվում շարժիչ չունի և արտաքնապես անչափ նման է բնօրինակին: Նշվում է, որ մեքենայի տերը ցանկացել է այն վաճառել 6 հազ եվրոյով, սակայն այդպես էլ այդ գումարը վճարող չի եղել:









