Ձնաբուքի պատճառով փակ են Մոսկվայի օդանավակայանները
Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Վնուկովո» միջազգային օդանավակայաններում տասնյակ չվերթներ հետաձգվել են ձնաբուքի պատճառով, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը, հավելելով, որ որոշ չվերթներ հարկադրված վայրէջք են կատարել Նիժնի Նովգորոդում:
«Այս պահի դրությամբ, մեզ մոտ արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայից ժամանած 5 ինքնաթիռ, սպասվում են ևս մի քանիսը», - նշել են Նիժնի Նովգորոդի օդանավակայանի աշխատակիցները:
Մոսկվայի օդանավակայաններում արտակարգ ռեժիմով աշխատում է ձնամաքրման տեխնիկան, հերթապահում են հրշեջ ծառայության և շտապօգնության աշխատակիցները:









