Վերահսկիչ պալատը ԵԿՄ Կենտրոնի կառույցում ստուգումներ չի անցկացնի

11:13 • 05.04.12

Հայաստանի վերահսկիչ պալատը ստուգումներ չի անցկացնի «Երկրապահ կամավորականների միության» Կենտրոն համայնքի կառույցում քանի որ, պալատի մասին օրենքը թույլ չի տալիս, որ ՎՊ-ն ստուգումներ իրականացնի հասարակական կազմակերպություններում։

Tert.am-ի հետ զրույցում ՎՊ մամուլի քարտուղար Աննա Վարդանյանն ասաց, որ ԵԿՄ–ը նույնպես հասարակական կազմակերպություն է և ավելացրեց, որ պալատը վերահսկում է պետական բյուջեի ելքերն ու մուտքերը:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում կային հրապարակումներ, ըստ որոնց, «Երկրապահ կամավորականների միության» վարչության անդամ Իշխան Զաքարյանը, ցանկանալով պատժել ԵԿՄ Կենտրոնի կառույցի նախկին ղեկավար Էդվարդ Գյումրյանին՝ իր հայտարարությունների համար, պատրաստվում է առաջիկայում լուրջ ստուգումներ անցկացնել ԵԿՄ Կենտրոնի կառույցում:

ՎՊ մամուլի քարտուղարը իբրև ամփոփոփում արձանագրեց, որ ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է: