Anonymous-ի հաքերները կոտրել են Չինաստանի կառավարական կայքերը
Anonymous-ի հաքերները ստանձնել են մի շարք չինական կառավարական կայքերի կոտրման պատասխանատվությունը, գրում է The Washinghton Post-ը:
Նրանք նշել են,որ այդ քայլի են դիմել ի նշան բողոքի` Չինաստանի կառավարության կողմից ինտերնետի օգտագործաման վրա դրված սահմանափակումների:
Երկրի իշխանություններ ամեն կերպ ջանում են քաղաքացիների մուտքն արգելել այնպիսի սոցիալական կայքեր, ինչպիսիք են Twitter-ն ու Facebook-ը:
Կոտրված կայքերից մեկում հաքերների կողմից հետևյալ հաղորդագրությունն է դրված. «Չինաստանի հարգելի կառավարություն, դուք անսխալ չեք: Այսօր կոտրվում են ձեր կայքերը, իսկ վաղը կտապալվի ձեր ստոր վարչակարգը: Այն ինչ այսօր դուք անում եք ձեր ժողովրդի հետ, վաղը շրջվելու է ձեր իսկ դեմ»:
Սակայն երկրի իշխանությունները ժխտում են այս փաստը, նշելով որ կայքերի հետ կապված որևէ խնդիր չկա:









