Գեղամ Հարությունյանն առաջարկում է այլընտրանք մտցնել զինծառայության կարգի մեջ
Պաշտպանության նախարարությանը կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանն առաջարկում է այընտրանք մտցնել զինծառայության կարգի մեջ. կամ 2 տարի պարտադիր ժամկետային զինծառայություն, կամ 3-4 տարի պայմանագրային ծառայություն:
Այսօր Գեղամ Հարությունյանն այս առաջարկությամբ հանդես եկավ Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի :
«Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական և հասարակական վերահսկողության հնարավորությունները Հայաստանում» զեկույցի շնորհանդեսին:
Նրա կարծիքով՝ այս այլըտրանքն ունի բնազմաթիվ առավելություններ և այս կերպ բանակի համալրման կարգը կդառնա ավելի ճկուն։ «Եթե երևիտասարդը շարունակի վաստակել, կազատվի սոցիալական ծանր վիճակից ինքն էլ հոգեվիճակի առումով ավելի հանգիստ կլինի՝ բավարարված», - նշեց նա:
Հարցին, թե արդյոք պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար պայմանագրային զինծառայության պետք է անցնել, Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշեց, որ պայմանագրային ծառայությունը փրկություն չէ, հատկապեսա այն պայմաններով, որը հիմա կա:
«Պրոֆեսիոնալ բանակը չի կարելի նույնացնել պայամանագրային ծառայության հետ: Պայմանագրային ծառայությունը փրկություն չէ, հատկապես այն ձևով, որ հիմա կա, չի կարող փրկել բանակը: Այսօրվա պայմանագրային ծառայողները չունեն պայմանագրի օրինակն անգամ իրենց ձեռքին»,- նկատեց նա:
Գեղամ Հարությունյանը ևս համաձայնեց, որ այօսրվա պայամանգրային ծառայությունը պրոֆեիսնոլ զինծառայություն չի կարելի համարել:
Հարցին, թե ինչ է պետք անել բանակում մահացության դեպքերը նվազեցնելու, կամ դրանք բացառելու համար, ինչպես արվում է այլ երկրներում, Սաքունցը պատասխանեց, որ այլ երկրներում այլ մոտցեում է այս հարցում, այդ իսկ պատճառով դեպքերն էլ քիչ են։
«Մահացության նույնիսկ մեկ դեպքը Բուլղարիայում արտակարգ պատահար է, վերաբերմունքն այլ է արդեն այս դեպքում»,– հայտնեց նա:
Նույնը փաստեց նաև 2003թ. Պենտագոն այցելած «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը: «Երբ ես հարցրերի ինչպե՞ս եք անում, որ խուսափեք բանակում մահվան դեպքերից, նրանք չհասկացան իմ հարցը: Այսինքն մյուս երկրներում ոչ միայն նվազագույնի են ուզում հասցնել, այլ փորձում են բացառել մահվան դեպքերը»,- նշեց նա:
Իսկ Գեղամ հարությունյանը կարծում է, որ ճիշտ չէ համեմատականներ անցկացնել, այլ երկրների փորձի հետ, որովհետև կան շատ տարբերություններ:
«Մահացության մակարդակի վերաբերյալ ճիշտ չէ զուգահեռներ անցկացնել այլ երկրների հետ, որովհետև այլ է իրավիճակը, պայմաները: Պետք է մեր բանակը մեր բանակի հետ համեմատել՝ տարին տարվա վրա: Անցյալ տարի վիճակագրության համաձայն 35 տոկոսով նվազել է բանկում մահացության թիվն ինչը լավ ցուցանիշ է»,- ասաց նա նշելով, որ ամաբողջությամբ բացառել մահացության դեպքերը բանկում դեռ հնարավոր չէ:









