Օձն ավստրալական ինքնաթիռում էր գորտ որսում
Թռիչքի ժամանակ ավստրալացի օդաչուն ինքնաթիռում օձ է հայտնաբերել, հայտնում է Foxnews-ը:
Ինքնաթիռը Դարվին քաղաքից ուղևորվում էր դեպի Պեպպիմենարթի, երբ թռիչքի 20-րդ րոպեին Air Frontier ավիաուղիների օդաչու Բրեդան Բլեններհասսեթը իր խցիկում տեսել է կենդանուն, որից բացի խցիկում գտել է նաև գորտ, որին և հետապնդում էր օձը:
Օդաչուն աղետի ազդանշան է ուղարկել և նորից վերադարձել է Դարվինի օդանավակայան:
«Ինքնաթիռում հայտնված կոկորդիլոսների մասին լսել էի, բայց ոչ օձի», - տեղական հեռուստաընկերություններց մեկի հետ զրույցում պատմել է օդաչուն:
Ավիաընկերության ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել, որ միջադեպը կարող է վնասել իրենց հեղինակությանը:









