Բրիտանացին աղբից տնակներ է ստեղծում (լուսանկարներ)
Բրիտանացի Դերեկ Դիդրիքսենը վերամշակված կենցաղային աղբից փոքրիկ շարժական տնակներ է ստեղծել, գրում է Daily Mail-ը:
Երեսուներեքամյա ատաղձագործից ընդամենը 200 դոլար է պահանջվել տնակները ստեղծելու համար, որոնք հեղինակը տեղադրել է իր բակում:
Շարժական տնակներից ամենամեծն ունի 24ոտնաչափ մակերես և 5 ոտնաչափ բարձրություն: Դրա կառուցման համար Դիդրիքսենը օգտագործել է ծղոտե ներքնակ, հին պատուհաններ և խոհանոցային կահույք:













