Հոմսում այրվել է Միջազգային Կարմիր մահիկի շենքը
Սիրիայի Հոմս քաղաքում ամբողջովին այրվել է Միջազգային կարմիր խաչի տեղի բաժանմունք` Միջազգային կարմիր մահիկի շենքը, այս մասին հաղորդում է Reuters գործակալությանը հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը:
Հրդեհի պատճառների վերաբերյալ իրարամերժ տեղեկատվություն է ստացվում: Դրանցից մեկի համաձայն, մարդասիրական շարժման շենքը այրվել է հարևան շրջանում տեղի ունեցած հրետակոծման հետևանքով:
Կազմակերպությանը մոտ կանգնած աղբյուրները, սակայն, տեղեկացնում են, որ շենքը այրել են դիվերսանտները, և, որ չարագործները տեղյակ են եղել, թե ինչ կազմակերպություն է զբաղեցրել շենքը, որը` ավելի վաղ, պետական պահեստ է եղել:
Սիրիայի պետական SANA գործակալությունը հրդեհի պատասխանատվությունը դրել է «ահաբեկչական խմբավորումների վրա»:
Հրդեհի պատճառով ոչ ոք չի տուժել:









