Եգիպտոսից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

11:23 • 05.04.12

Եգիպտոսի Սինայի թերակղզուց հրթիռ է արձակվել Իսրայելի Էիլաթ քաղաքի ուղղությամբ: Արձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել, տեղեկացնում է «Ռոյթերս»-ը:

Հրթիռն արձակվել է հրեական Պեսախ տոնի նախօրեին, որի ժամանակ Էիլաթում հավաքվում են հազարավոր զբոսաշրջիկներ:

Ավելի վաղ, Իսրայելի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարակի հեռացումից հետո, Սինայի թերակղզին վերածվել է իսլամիստ արմատականների ռազմաբազայի: