Պայթյուն Քիրկուկ-Ջեյհան նավթատարի վրա

11:56 • 05.04.12

Քիրկուկ-Ջեյհան երկու նավթատարերից մեկի պայթյունի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է «Ռոյթերս»-ը, հավելելով, որ նավթի առաքումը դադարեցված է:

Նշվում է նաև Թուրքիայի Շըրնակ նահանգում 3 այլ պայթյունի մասին: Թուրքիայի անվտանգության պաշտոնյայի խոսքերի համաձայն` տվյալ տարածքը հայտնի է քուրդ զինյալների ակտիվ գործունեությամբ: