Թոշակառուի ինքնասպանությունը անկարգությունների է հանգեցրել Հունաստանում

11:15 • 05.04.12

Աթենքում 77-ամյա մի թոշակառուի ինքնասպանությունից ժամեր անց Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, հայտնում է «Բի-Բի-Սի» -ն:

Չորեքշաբթի երեկոյան հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Ազատության հրապարակում, որտեղ կազմակերպել են վերջին ամիսների ամենախոշոր բողոքի ակցիան: Ցուցարարներն ավելի ուշ սկսել են իրավապահների վրա դյուրավառ հեղուկով շշեր նետել, ի պատասխան ինչին՝ ոստիկաությունը կիրառել է արցունքաբեր գազ:

Հունական լրատվամիջոցները հայտնել էին, որ ինքնասպանության մեջ թոշակառուն մեղադրել էր Հունաստանի կառավարությանը, ով նվազեցրել էր իր կենսաթոշակը:

Նշենք, որ Հունաստանում ինքնասպանությունների թիվը ավելացել է, քանի որ երկիրը պարտքերի պատճառով դիմում է տնտեսական կոշտ միջոցների: