ԿԸՀ–ն բաշխեց ընտարտեղամասերի նախագահների քանակը ըստ կուսակցությունների
ՀՀ Ազգային ժողովի գալիք ընտրությունների ժամանակ ՀՀ ընտարատարածքներում տեղաբաշխված ընտրատեղամասերում նախագահների և ընտրատեղամասերի քարտուղարների պաշտոնները կբաշխվեն հետևյալ կերպ. Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 903 հանձնաժողովի նախագահ և նույնքան քարտուղար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 397 հանձնաժողովի նախագահ և քարտուղար, «Հայ հեղափոխական դաշնակցություն»՝ 351 նախագահ և քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցություն՝ 176 նախագահ և նույնքան քարտուղար և «Ժառանգություն» կուսակցություն 154–ական նախագահ և քարտուղար: Այս տվյալներն այսօր հրապարակվեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ:
ԿԸՀ արտահերթ նիստում բացի վերը նշված հարցից, կար ևս երկու հարց: Առաջինը վերաբերվում էր ՀՀ Ազգային ժողովի գալիք ընտրությունների ժամանակ օգտագործվելիք դրոշմակնիքներին: Ըստ այդմ, որոշվել է, որ ընտրությունների ժամանակ կօգտագործվի եռանկյունի դրոշմակնիքներ:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ՀՀ-ում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 9 քաղաքական ուժեր` համամանսական ընտրակարգով մասնակցելու համար, և 180 մեծամասնական թեկնածուներ:
Վերջին հարցը, որ լսեց ԿԸՀ-ն այսօր, վերաբերվում էր է ՀՀ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի երկու դիմումներին, որոնք էլ մերժվեցին: Դրանցից առաջինը վերաբերվում էր «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության դեմ վարչական վարույթ սկսելուն: Ռուբեն Թորոսյանը գտնում է, որ ՍԻՄ-ը իրականցրել է քարոզչություն և հակաքարոզչություն, սակայն ՀՀ ԿԸՀ-ն միաձայն որոշեց մերժել քաղաքացու դիմումը:
Ռուբեն Թորոսյանի երկրորդ դիմումն էլ վերաբերվում է Հանրային հեռուստաընկերությանը։ Ըստ վերջինիս, Հանրային հեռուստաընկերությունը խախտել է օրենքը՝ լուսաբանելով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքը: Ինչպես նախորդ դեպքում այս անգամ էլ ԿԸՀ-ն որոշեց կարճել քաղաքացի Ռուբեն Թորոսյանի ` վարչական վարույթ սկսելու մասին դիմումը:









