Տուարեգները հրադադար են հայտարարել Մալիում

11:30 • 05.04.12

Մալիի տուարեգ ապստամբները հայտաարել են, որ ավարտում է երկրի հյուսիսում ծավալած ռազմական գործողությունները, գրում է World News-ը:

Անջատողական տուարեգների Ազավադի ազատագրման ազգային շարժման ներկայացուցիչները նշել են, որ այս հայտարարությունն արվել է հաշվի առնելով Ազավադի ամբողջական ազատագրման փաստը և ընդառաջելով միջազգային հանրության` զինադադարի հաստատման կոչին:

Հայտարարությունը ստորագրվել է Գաո քաղաքի ղեկավարի կողմից և տեղադրվել ապստամբների վեբկայքերից մեկում:

Նշենք, որ Մալիում ռազմական հեղաշրջումից հետո, տուարեգ ապստամբները գրավել են երկրի հյուսիսային գլխավոր քաղաքները: