«Սեպտեմբերին ուզում ես գնալ ընտրությունների». Մեդվեդևը` քվեարկության միասնական օրվա մասին

17:37 • 05.04.12

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը կողմ է քվեարկության միասնական օր սահմանելուն, մասնավորապես` այդ օրը սեպտեմբերին նշանակելու գաղափարին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Ինչ վերաբերում է սեպտեմբերին, ես առարկություններ չունեմ: Լավ ամիս է, բավական տաք, տրամադրությունը բարձր, ցանկանում ես գնալ ընտրությունների», - մարզպետների հետ հանդիպմանն ասել է նախագահը:

Մեդվեդևը, մասնավորապես, կողմ է ընտրությունների միասնական օր նշանակել սեպտեմբերի երկրորդ կիրակին: Ըստ Մեդվեդևի` քվեարկության միասնական օր ունենալը խելամիտ գաղափար է: