Շոյգուն միաձայն ընտրվեց Մոսկվայի մարզպետ
Մոսկվայի մարզային դումայի պատգամավորներն այսօր միաձայն հաստատեցին ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուի թեկնածությունը Մոսկվայի մարզպետի պաշտոնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ երեկ Շոյգուի թեկնածությունը դումայի հաստատմանն էր ներկայացրել նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Մինչ գաղտնի քվեարկությունը, ելույթներով են հանդես եկել դումայի բոլոր` 4 խմբակցությունները: Պատգամավորներն ընդամենը մեկ հարց են ուղղել նորընտիր մարզպետին` ինչպիսին է նրա վերաբերմունքը հակակոռուպցիոն միջոցառումների հանդեպ:
«Կոռուպցիայի հետ համակերպվել չի կարելի: Կարծում եմ` դա չի լինի», - պատասխանել է Շոյգուն:
Նա այս պաշտոնում կփոխարինի Բորիս Գրոմովին, իսկ պարտականություններին կանցնի մայիսից:









