Մեկնարկեց կենսաբանություն առարկայի օիլիմպիադայի հանրապետական փուլը

11:03 • 05.04.12

Այսօր Արամայիս Երզնկյանի անվան 118 դպրոցում մեկնարկեց կենսաբանություն առարկայի դպրոցական օիլիմպիադայի հանրապետական փուլը:

Մինչ մրցույթի մեկնարկը աշակերտները հանդես եկան պարային ժամանակակից կատարումներով:

Միջոցառմանը ներկա էր Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով նշեց, որ 21տարի առաջ ինքը ևս մասնակցել է կենսաբանություն առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին:

«Առաջին տեղը ցավոք չհաջողվեց նվաճել, բայց հաջողվեց երրորդ տեղը գրավել»,- ասաց նախարարը:

Աշոտյանը նաև նշեց, որ արդեն 3 տարի է, ինչ դպրոցի համար ստեղծվել են օլիմպիադայի անցկացման բոլոր անհրաժեշտ պայմանները:

«Այս 3 տարիներին հրաշալի պայմաններ են ստեղծվել բնագիտական առարկների օլիմպիադաներ անցկացնելու համար: Դպրոցում կան գերժամանակակից լաբորատորինաներ, որոնք անգամ չկան բարձրագույն ուսումնական հաստատություններում»,- ասաց Աշոտյանը:

Հաղթողները, որոնք 4 հոգի են լինելու, կմասնակցեն միջազգային առարկայական օլիպիադային:

Նախարարը խոստացավ, որ հաղթող աշակերտներին կտրամադրի հանգստյան ուղեգիր Հայաստանի որևէ հանգստավայրում, որպեսզի կարողանան լավ պատրաստվել միջազգային մրցաշարին:

«Ուզում եմ վստահություն ունենալ, որ հերթկան մեդալը կբերեն մեզ կենսաբանություն առարկայից: Ազնիվ մրցություն և մտքի փայլտակում: Մաղթում եմ հաջողակ մրցություն»,- ասաց նախարարը

Կենսաբանություն առարկայի հանրապետական փուլի հանձնաժողովի նախագահ Գայանե Ղուկասյանը ևս ողջունեց մասնակիցներին և ևս մեկ անգամ հպարտությամբ նշեց, որ արդեն 3 տարի է ինչ անդամակցում են միջազգային օլիպմիադային, որի համար կատարել են բոլոր անհրաժեշտ պայմանները։

«Ունենք մեր լոգոն, հիմնը, որը կարմիր կապույտ ծիրանագույն է՝ թարգմանված անգլերենով»,- նշեց նա:

Այնուհետև ցուցադրվեց կենսաբանության վերաբերյալ ֆիլմ, որով 3 տարի առաջ Թայվանում միջազգային օլիմպիադայի ժամանակ հայ աշակերտները 60 երկրների մեջ արժանացել են գլխավոր մրցանակին` 250 եվրո:

Օլիմպիադան կտևի այսօր մինչ 14:00, իսկ արդյունքները պարզ կլինեն վաղը: