Իսպանիայի ափերի մոտ շուրջ 2 տոննա թմրանյութ է առգրավվել

12:42 • 05.04.12

Իսպանիայի ոստիկանությունը Մուրսիա մարզի ափերի մոտ առգրավվել է 2.25 տոննա հաշիշի խմբաքանակ:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով թագավորության ներքին գործերի նախարարությանը,գործողության ժամանակ ձերբակալվել է 15 թմրավաճառ, այդ թվում` նրանց պարագլուխը:

Հանցագործները ձերբակալվել են «բեռը» նավակից ափ տեղափոխելու ժամանակ, որտեղ էլ նրանց սպասել է «անակնկալը»:

Մի քանի ամսվա ընթացքում քննիչներին հաջողվել է տեղեկություններ հավաքել հանցավոր խմբի յուրաքանչյուր անդամի մասին, ինչի արդյունքում էլ հաջողվել է իրականացնել օպերացիան: