Եգիպտոսի նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուն չի մասնակցելու մրցավազքին

14:36 • 05.04.12

Եգիպտոսի հետախուզության նախկին պետ, երկրի փոխնախագահ Օմար Սուլեյմանը հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրվելու նախագահական ընտրություններում, հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը հղում անելով եգիպտական լրատվամիջոցներին:

Նա ասել է, որ իրեն չի հաջողվել հաղթահարել թեկնածության կազմակերպչական և վարչական պահանջների հետ կապված խնդիրները:

Նշենք, որ Սուլեյմանի այս քայլը իրարանցում է առաջացրել նրա հազարավոր կողմնակիցների շրջանում: