Կտրուկ աճել է Սիրիայից Թուրքիա գաղթողների թիվը

13:12 • 05.04.12

Վերջին օրերին Սիրիայից Թուրքիա գաղթողների թիվը կտրուկ ավելացել է: TRT Haber հեռուստաալիքի հաղորդմամբ` միայն վերջին օրերին սահմանը հատել է 1.622 մարդ: Այսպիսով, Թուրքիայում սիրիացի գաղթականների թիվը հասել է 21.622-ի:

Գաղթականները կացարան են գտնում սահմանային ճամբարներում: Թուրքիան քայլեր է ձեռնարկում ճամբարների թիվը մեծացնելու ուղղությամբ:

Սիրիայում մեկ տարուց ավելի բախումներ են ընթանում ընդդիմադիրների ու նախագահ Բաշար ալ Ասադի հավատարիմ ուժերի միջև: Այս ժամանակահատվածում, ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների, զոհվել է ավելի քան 9 հազ մարդ: