Լոնդոնում բացվել է Եվրոպայի ամենաբարձր շենքը

13:24 • 05.04.12

Լոնդոնում ավարտվել են Shard London Bridge շենքի շինարարական աշխատանքները, տեղեկացնում է Euromag-ը, նշելով, որ այն համարվում է Եվրոպայի ամենաբարձր շինությունը:

95 հարկանի կառույցն ունի 310մ բարձրություն և 500 տոննա քաշ: Ենթադրվում է, որ Էլիզաբեթ 2-րդի կառավարման հոբելյանի նախաշեմին կառուցված ապակեպատ շենքը կդառնա քաղաքի խորհրդանիշներից մեկը: Շենքում կտեղակայվեն հյուրանոցային համալիր և ռեստորաններ:

Իսկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում արդեն մեկնարկել են մեկ այլ երկնաքերի` Hermitage Plaza-ի շինարարական աշխատանքները, որի բարձրությունը կլինի 320մ:

Նշենք, որ աշխարհի ամենաբարձր շենքը Դուբայի Burj Khalifa-ն է, որի բարձրությունը 828մ է: