Տիմոշենկոյի մեղքով Ուկրաինան Ռուսաստանին 405.5 մլն դոլար կվճարի
«Ուկրաինայի էներգետիկ միասնական համակարգեր» ընկերության (ՈՒԷՄՀ) ֆինանսական խախտումների գործի շրջանակում, Ուկրաինան Ռուսաստանին պետք է վճարի 405.5 մլն դոլար, հայտնել է երկրի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան:
Խախտումների մեջ մեղադրվում է Ուկրաինայի նախկին վարչապետ, ընկերության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն, ով այլ պաշտոնատար անձանց օգնությամբ զբաղվել է փողերի լվացմամբ:
««Ուկրաինայի էներգետիկ միասնական համակարգեր»-ի գործը համարվում է անկախացումից ի վեր Ուկրաինայի պատմության մեջ ամենամեծ խարդախությունը: Պաշտոնատար անձանց մասնակցությամբ նման մասշտաբային հանցագործություն դեռ չի եղել: Պետությունը արդեն այսօրվանից պետք է մտածի` ինչպես Ռուսաստանին վճարի 405.5 մլն դոլարը»,- ասել է նա:
Գլխավոր դատախազը նաև հայտնել է, որ Տիմոշենկոյի` ՈՒԷՄՀ-ի վերաբերյալ գործը 2005 թ. անօրինաբար փակվել էր այդ ժամանակ նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ճնշման ներքո:
«Այս գործի շրջանակներում հնարավոր է հարցաքննվեն, եթե, իհարկե, քննիչները որոշեն, և Յուշչենկոն, և Պիսկունը (Սվյատոսլավ Պիսկունը նախկին գլխավոր դատախազն է)»,- ասել է նա:









