ԱԺ այս ընտրությունները կտարբերվեն նախորդներից. մարդիկ իրենց ձայնը չեն վաճառի. Վահագն Խաչատրյան
Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի անդամ Վահագն Խաչատրյանը, ով նաև Երևանի թիվ 8 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված թեկնածուներից մեկն է, այսօր հրավիրված ասուլիսն համոզմունք հայտնեց, որ այս Ազգային ժողովի այս ընտրությունները կտարբերվեն նախորդներից, քանի որ մարդիկ չեն վաճառի իրենց ձայները։
«Մարդիկ կարիք ունեն փոփոխությունների և այն տրամաբանությամբ չեն գնում ընտրություններին ինչպես 2007թ.-ին էր»,- բացատրեց նա:
Այդուհանդերձ, ըստ նրա, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իշխանություններն ամենևին էլ մտադիր չեն ազատ և արդար ընտրութուններ անցկացնել:
«Ազատ, արդար օրինական ընտրություններ անցկացնելու մտարդրություն չունեն»,- ասաց նա՝ վկայակոչելով ընտրացուցակներում առկա անճշտությունները: «Մեծ խախտումներ կան և դրանք են օգնելու ոչ օրինական ընտրություներ անցկացնելու համար»,-նշեց նա։
Ըստ Վահագն Խաչատրյանի՝ իշխանությունները քաղաքակիրթ նոր ձևեր են մտածում. «Հստակ կազմակերպված խմբեր կան, որոնք անձնագիրը ստանալու հնարավորությու ունեն և փորձ են անելու ընտրել այն մարդկանց փոխարեն, ովքեր Հայաստանում չեն»,- ասաց նա:
ՀԱԿ ներկայացուցիչը հաստատեց, որ իրենց թիրախը շարունակելու է մնալ Հայաստանի հանրապետական կուսակցությունը քանի որ նրանք են իրենց իշխանական ռեսուրսներն օգտագործում ամեն կերպով վերարտադրվելու համար:
«Իրենց իշխանությունը պահելու համար նրանք ամեն ինչի դիմում են և մենք լավ տեղյակ ենք՝ ինչ է կատավում: Ոմանց մոտենում են անաձնագրեր հավաքում, ցուցակներ կազմում և դա անում են իշխանության ռեսուրսների հաշվին: Մարդկանց կանչում են, տարբեր ձևերով վախեցնում են, թե ընտրատարածքներում ձեզ կնկարեն»,- ասաց նա:
Նա նկատեց, որ եթե լինեն այլ ուժեր, ովքեր կրկին կդիմեն ընտրախախտումների, նրանք նույնպես կդառնան ՀԱԿ-ի թիրախը:
Խոսելով «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունների, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության և ՀԱԿ–ի կողմից միասնական շտաբ ձևավորելու՝ երեկ կայացված որոշմանը, Վահագն Խաչատրյանը նշեց, որ նպատակն է կոնկրետ համատեղ քայլերով պայքարել ընտրակեղծիքների դեմ:
«Մեր գործողությունները համակարգված կլինեն, վստահված անձեր կլինեն, մեկը մեկին կպաշտպանեն խախտումը բացահայտելու և վերհանելու համար: Նման ընտրակեղծիքների դեմ պայքարը տեսանելի է»,– ասաց նա:









