Տուարեգ ապստամբներն անկախություն են հռչակել Մալիի հյուսիսում
Տուարեգ ապստամբները, նախորդ ամիս գրավելով Մալիի հյուսիսի Ազաուադ շրջանի զգալի մասն, այնտեղ անկախություն են հռչակել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:
Ազաուադի Ազգային ազատագրական շարժումն այս հայտարարությունն արել է իր պաշտոնական կայքում, նշելով, որ իրենք կհարգեն հարևան պատութունների սահմանները: Հայտարարությունում կոչ է արվում այլ պետություններին ճանաչել իրենց անկախությունը:
Amnesty International-ը նախազգուշացրել է, որ ապստամբների գործողությունների հետևանքով Մալին հումանիտար աղետի եզրին է կանգնած, և պահանջել է, որպեսզի թույլատրվի մարդասիրական կազմակերպությունների մուտքն այդ երկիր:
Հիշեցնենք, որ երեկ, ապստամբությունը դադարեցնելու` ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչից հետո Ազգային ազատագրական շարժման մասնակիցները հայտարարեցին հրադադարի մասին:









