Գյանջայում հանցախումբ է վնասազերծվել. կան զոհեր

10:49 • 06.04.12

Այսօր առավոտյան Գյանջա (Գանձակ) քաղաքում զինված միջադեպ է տեղի ունեցել: Մի խումբ անձինք բախվել են իրավապահ մարմինների հետ:

Միջադեպը տեղի է ունեցել Գյանջայի կենտրոնական փողոցներից մեկում` այն բանից հետո, երբ ոստիկանությունը սկսել է հետապնդել հանցագործ խմբին:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, փոխհրաձգության հետևանքով մի մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել:

Ադրբեջանի ոստիկանությունը դեռևս չի մեկնաբանում միջադեպը: