Սարաևոյի պաշարման զոհերի հիշատակի համերգը կկայանա դատարկ դահլիճում

10:15 • 06.04.12

Բոսնիա Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում, 11541 դատարկ աթոռների առաջ համերգ կկազմակերպվի, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն: Այն նվիրված կլինի 20 տարի առաջ երկրում քաղաքացիական պատերազմի ընթացքում քաղաքի` 3,5 տարի տևած պաշարման ընթացքում զոհվածների հիշատակին:

Բոսնիական քաղաքացիական պատերազմը սկսվել է 1992թ. ապրիլի 6-ին, տարբեր տվյալներով` պատերազմի հետևանքով զոհվել է մոտ 100 հազ մարդ, իսկ ավելի քան 2մլն-ը փախստական է դարձել: