Նիժնի Նովգորոդում ավտոբուսը բախվել է բեռնատարին. 3 զոհ, 30 վիրավոր
ՌԴ Նիժնի Նովգորոդ մարզի մայրուղիներից մեկում, ավտոճանապարհային պատահարի հետևանքով զոհվել է 3, վնասվածք ստացել 30 մարդ, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը, հավելելով, որ սառցապատ ճանապարհի պատճառով ավտոբուսը բախվել է բեռնատարին:
Ավտոբուսում վթարի պահին 47 մարդ է եղել: Վթարի հետևանքով ավտոբուսը շրջվել է: Դեպքի վայրում զոհվել են երկու մեքենաների վարորդները:
Ավտոբուսի ուղևորները ժամանակավորապես տեղափոխվել են մոտակա հյուրանոց: Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության աշխատակիցները:









