Մարդատար ավտոբուսն ու բեռնատարը բախվել են Թուրքիայում. 40 վիրավոր 1 զոհ

16:25 • 06.04.12

Թուրքիայի Նիղդե մարզից Ուլուքշլա ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել 40 մարդ:

Ըստ նախնական տեղեկությունների Դիարբեքիրի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել բեռնատարի:

Ավտոբուսի 28-ամյա վարորդը զոհվել է, իսկ 40 վիրավորները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Նրանց բոլորի վիճակը գնահատվում է բավարար: