Ծովահենները չինական նավ են առևանգել
Իրանում Չինաստանի դեսպանատան պաշտոնական կայքում հաղորդագրություն է տեղադրվել համաձայն որի` Իրանի հարավային ափերի մոտ ծովահենները չինական բեռնանավ են առևանգել, գրում է The Guardian-ը:
Xianghuamen բեռնանավը պատկանում է ծովային փոխադրումներ իրականացնող չինական Nanjing Ocean Shipping Co Ltd ընկերությանը: Նավը առևանգվել է Իրանի հարավային Չաբահար նավահանգստից ոչ հեռու` Օմանի նեղուցում:
Այժմ դեսպանատան աշխատակիցները համագործակցում են Իրանի իշխանությունների հետ և խնդրել են նրանց բոլոր հնարավոր միջոցները գործի դնել բեռնանավը և դրա անձնակազմը անվնաս վերադարձնելու համար:









