Մեկ բնակիչ ունեցող ամերիկյան քաղաքը վաճառվել է
Ընդամենը մեկ բնակիչ և 4 հեկտար տարածք ունեցող ամերիկյան քաղաքն աճուրդում վաճառվել է 900 հազ դոլարով: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Վայոմինգ նահանգի արևմուտքում գտնվող Բաֆորդ քաղաքը գնել են վիետնամցի երկու տղամարդ, որոնց մասին ոչինչ չի հաղորդվում: Վաճառքի մեկնարկային գինը եղել է 100 հազ դոլար:
Միակ բնակիչ` 60-ամյա Դոն Սամոնսը, Բաֆորդում է ապրում 1980թ.-ից: Տարիներ առաջ նրան լքել է որդին, ինչից հետո նա դարձել է քաղաքի միակ բնակիչն ու քաղաքապետը:
Քաղաքն ունի դպրոցներ, բենզալցակայան, և որքան էլ ծիծաղելի թվա` խանութ, որն էլ, բնականաբար, պատկանում է «քաղաքապետին»:
Սակայն Դոն Սամոնսը որոշել է լքել իր պաշտոնը և տեղափոխվել այլ վայր:
Բաֆորդը բնակչությունը հիմանդրման ժամանակ հասել է 2 հազ-ի:









