Բնութագրել կոկորդիլոսի գանգը և փայտփորիկի լեզուն. ներկայացվել է դա Վինչիի հուշատետրը
Ապրիլի 4-ին Մեծ Բրիտանիայում, Բուքինգեմյան պալատի պատկերասրահում ցուցադրվել է միջնադարի իտալացի աշխարհահռչակ նկարիչ ու գիտնական Լեոնարդո դա Վինչիի հուշատետրը:
Դրանից, մասնավորապես պարզ է դառնում, որ Պավիա մարզ կատարած ճանապարհորդության ընթացքում դա Վինչին ծրագրում էր ձեռք բերել կոկորդիլոսի գանգ և հետազոտել այն, հայտնում է The Guardian-ը:
Հուշատետրի էջերից մեկը պարունակում է 1510 թվականին գրված «անել» ցուցակը, որտեղ նա թվարկում է Պավիայում կատարելիք գործողությունները՝ «Ձեռք բերել գանգ: Մշկընկույզ», «Հետազոտել ուղեղի ծալքերը», «Բնութագրել կոկորդիլոսի գանգը և փայտփորիկի լեզուն», «Չափել դիակի մարմինը` օգտագործելով ձեռքերը (որպես չափման միավոր)»:
Հուշատետրում թվարկված էին նաև իրեր, որոնք նա մտադիր էր վերցնել իր հետ՝ այդ թվում, ակնոցներ, սրբիչ, կավիճ, կոշկաքուղեր, ապակու կտոր, բժշկական գործիքներ:










