Աշխարհի հարուստները մեկ շաբաթում միլիարդներ են կորցրել
Վերջին շաբաթվա ընթացքում մոլորակի ամենահարուստ 20 անձինք կորցրել են 9.1 մլրդ դոլար` եվրագոտու ճգնաժամի խորացման մտավախության ու համաշխարհային շուկաների կտրուկ անկման հետևանքով, հայտնում է Bloomberg-ը:
Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող մեքսիկացի Կառլոս Սլիմի կարողությունը նվազել է 1.5 մլրդ դոլարով` America Movil SAB կապի օպերատորի բաժնեմասերի 2.2 % անկման պատճառով: Սլիմի կարողությունը գնահատվում է 69.2 մլրդ դոլար:
«Գերհարուստներն աշխարհի ամենազգույշ ներդրողն են համարվում: Սկեպտիցիզմը նախկինի պես բարձր է, և նրանք մեծ անհանգստություն են զգում»,- ասել է BNY Mellon Wealth Management-ի ներդրումների գծով մասնագետ Լեո Գրոխովսկին:
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ում կարողությունը գնահատվում է 63.2 մլրդ դոլար, մեկ շաբաթում կորցրել է 558.1 մլն դոլար:
Մեծ կորուստ է ունեցել նաև H&M նախագահ Ստեֆան Փերսոնը` 1.4 մլրդ դոլար` ընկերության բաժնետոմսերի մոտ 4% անկման արդյունքում: Փերսոնի կարողությունը գնահատվում է 23.2 մլրդ դոլար:
39.4 մլրդ դոլար կարողության տեր իսպանացի օլիգարխ Ամանսինո Օրտեգան կորցրել է 1.2 մլրդ դոլար` Industria de Diseno Textil ընկերության բաժնետոմսերի գնի 0.3% անկման արդյունքում:









