Օրենքի երկիր. ԱՄՆ-ում օրինազանց վարորդի փախուստը կանխում է մեկ այլ վարորդ (տեսանյութ)
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆեհի կամրջի տեսախցիկները ուշագրավ միջադեպ են ֆիքսել, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:
Վարորդներից մեկը վրաերթի ենթարկելով կամրջով ընթացող հեծանվորդին, փորձել է փախուստի դիմել, սակայն մոտ 100մ ընթանալուց հետո նրա ճանապարհը փակել է մի ավտոբուսի վարորդ: Ավտոբուսի մեծ լինելու շնորհիվ օրինախախտ վարորդը հայտնվել է փակուղում:
Քիչ անց ժամանել են ոստիկանության աշխատակիցները: Հեծանվորդը միջադեպի հետևանքով չի տուժել, թեև նրա հեծանիվն ջախջախվել է:









