Ռազմական օդանավն ընկել է ամերիկյան քաղաքի վրա (լուսանկարներ)
Ամերիկյան ռազմական F-18 օդանավն ընկել է Վիրջինիա նահանգի Վիրջինիա Բիչ քաղաքի (մայրաքաղաք Վաշինգտոնից 180 կմ հարավ) բնակելի հատվածում` բանուկ մայրուղու մոտ:
Կա 3 տուժած, հայտնում է Fox News-ը: Ստացված լուսանկարներից կարելի է տեսնել ավերածությունները, սակայն բնակչության շրջանում տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Պաշտոնական տվյալներով, աղետի պատճառն ավիաբազայում առաջացած խնդիրներն են, որտեղից թռել է F-18-ը: F-18-ը բազմաթիրախային կործանիչ է:
Նախնական տվյալներով, օդանավը ուսումնական է և կործանվել է մանևր իրականացնելիս:




















