Վրաստանում ջրհեղեղներ են սպասվում
12:56 • 06.04.12
Վրաստանի որոշ շրջաններում ջրհեղեղներ են սպասվում, հաղորդում է GHN-ը` վկայակոչելով հիդրոօդերևութաբաններին:
Ձնհալի պատճառով արդեն բարձրացել է Աջարիայի ու Գուրիայի գետերի ջրի մակարդակը:
Հիդրոօդերևութաբանների համաձայն` որոշ շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ, ինչն ավելի է մեծացնում ջրհեղեղների վտանգը:
Placeholder









